Շիկահե՞ր, թե՞ սեւահեր. սա դարերից եկած հարց է, որի իրական պատասխանը երբեք միանշանակ չէ, քանի որ միշտ էլ հայտնվում են առաջին կամ երկրորդ բանակի «հետեւորդները»: Հոգեբանները հաճախ մազերի գույնի փոփոխությունները վերագրում են մարդու ներաշխարհին, օրինակ` ասում են` տրամադրությունը բարձրացնելու համար կանայք, սովորաբար, դառնում են շիկահեր, լրջությունն ընդգծելու համար` սեւահեր, սակայն կանայք վաղուց փորձում են կոտրել այն կարծրատիպը, թե մազի գույնը կապ ունի ինտելեկտի հետ. չէ՞ որ այնքան մարդիկ են տարիների ընթացքում փոխակերպվում շիկահերից սեւահեր եւ հակառակը` կախված տրամադրությունից եւ նորաձեւության միտումներից:
Շոու բիզնեսի ներկայացուցիչների դեպքում կտրուկ փոփոխություններն ավելի հաճախակի բնույթ են կրում:
Հայ հայտնիներից շատերն էլ ժամանակի ընթացքում ներկայացել են թե որպես շիկահեր, թե սեւահեր: Վերհիշել ենք նրանց` տարբեր ժամանակաշրջանների կերպարները. ում ո՞ր կերպարում եք ավելի շատ հավանում:
Անի Երանյան
Անի Պետրոսյան
Աննա Գրիգորյան
Անիտա Ավետիսյան
Լիլիթ Հովհաննիսյան
Էմմի
Իննա Խոջամիրյան