Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Անահիտ Կիրակոսյանը կրում է սպիտակ բլուզ, ջինսե տաբատ, վանդակավոր պրինտով վերնաշապիկ։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է։
«Հույս …
Հույսն է ապավենը մենության,
Հույսն է, որ կերտում է ապագան,
Հույսն է, որ վերջին պահին կրկին
Կորուստների ճանապարհին
Փրկության լույսով ժպտում է,
Եվ այդ հույսը փրկության
Քո նշխարքն է հաշտության», – հրապարակումը մեկնաբանել է Անահիտը: