Բաղադրիչներ
- Ցորենի ալյուր – 200 գ
- Վարսակի ալյուր – 25 գ
- Շագանակագույն շաքարավազ – 100 գ
- Բուսական յուղ – 75 գ
- Ընկույզ / չիր – 50 գ
- Բանան – 3 +1 հատ
- Փխրեցուցիչ – 3 ճ/գ
- Դարչին – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Բանանը շերտատել և բոլոր բաղադրիչների հետ հարել բլենդերով:
- Խմորը լցնել կաղապարի մեջ, զարդարել մեկ բանանով:
- Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան, թխել 20-25 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը