2021 թվականի մայիսին մոդել Նաոմի Քեմփբելը իր երկրպագուներին հայտնեց, որ առաջին անգամ մայր է դարձել։
Ինչպես հայտնում է PeopleTalk լրատվականը, Նաոմին մի շարք այլ հայտնիների նման խուսափում է երեխայի լուսանկարները սոցիալական ցանցերում հրապարակելուց։
Եվ այսպիսով բացառություն անելով՝ Նաոմի Քեմփբելը նախօրեին լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան հարթակում, որտեղ նա գրկախառնված է փոքրիկի հետ, իսկ մյուսում, մոր լուսնակարն է թոռնիկի հետ։