Ինդիանայի համալսարանի Սեռական առողջության կենտրոնի ամերիկացի գիտնականները պարզել են, որ վերջին տարիներին մարդկությունը կորցրել է սեքսի նկատմամբ հետաքրքրությունը։ Այս մասին հայտնում է «The Rambler»-ը։
Հայտնի է, որ 80-2000-ական թվականներին ծնվածների 20%-ը կույս է մնում։ Եվ եթե 90-ականներին միջին վիճակագրական ամերիկացին տարեկան 62 անգամ սեքսով է զբաղվել, ապա 2014-ին այդ ցուցանիշը նվազել է մինչև 54 անգամ։
Հետազոտությունները ցույց են տվել, որ հրաժարվում են սեքսով զբաղվել ինչպես երիտասարդները, այնպես էլ 40 տարեկան և բարձր մարդիկ: 2009 թվականին 14-ից 17 տարեկան երիտասարդների գրեթե 29%-ը կույս էին, մինչդեռ աղջիկների շրջանում այդ ցուցանիշը կազմել էր 49%։ 2018 թվականին դեռահաս կույսերի տոկոսը շատ նկատելի է աճել՝ տղաների մոտ մինչև 44%, իսկ աղջիկների դեպքում՝ 74%։
2009 թվականին հարցվածների 24%-ն ասել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում սեռական հարաբերություն չի ունեցել, իսկ 2018 թվականին իրենց ինտիմ կյանքում դադար տված մարդիկ դարձել են 28%։
Մասնագետները դա բացատրում են պոռնոկայքերի տարածմամբ, սոցիալական ցանցերի ու համակարգչային խաղերի պոպուլյարությամբ։ Սոցցանցերի ի հայտ գալը, ըստ գիտնականների, բացատրում է սեռական ակտիվության անկումը 76%-ով, չէ՞ որ 2009-ին դրանք գրեթե չկային։
Երրորդ գործոնը, որը նշում են սեքսապաթոլոգները, դանդաղ հասունացումն է թվային դարաշրջանում: Մարդիկ սկսում են աշխատել ոչ թե պատանեկության տարիներին, այլ մոտ 23 տարեկանից, ինչը զգալիորեն երկարացնում է մանկությունը։