Նիհարել միջին տարիքում․ փորձագետների խորհուրդները
Advertisement 1000 x 90

Նիհարել միջին տարիքում․ փորձագետների խորհուրդները

Արդյունավետ քաշի կորստի համար, հատկապես՝ միջին տարիքում, շատ կարեւոր է բավարար քանակությամբ հեղուկ խմելը։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի սննդաբան Ջոնաթան Վալդեզը։

Ինչպես հայտնում է Eat This, Not That!-ը, ոչ բոլոր հեղուկները կօգնեն նիհարել: Խանութների շատ խմիչքներ, օրինակ, պարունակում են չափից շատ շաքար, եւ, իհարկե, խորհուրդ չի տրվում խմել:

Եթե ​​դժվար է սովորական ջուր խմել, ապա, ըստ մասնագետի, կարելի է դրան ավելացնել, օրինակ, ելակ։

«Ութ ելակի մեջ պարունակվում է այնքան վիտամին C, որքան ամբողջական նարինջը: Սա այն չափն է, որն օրական անհրաժեշտ է մարդուն։ Այն օգնում է պահպանել կոլագենի օպտիմալ մակարդակը մաշկի եւ ոսկորների մեջ: Բացի այդ, նման ըմպելիքը ձեզ ավելի լավ կհագեցնի, քան սովորական մեկ բաժակ ջուրը»,- ասել է սննդաբանը։

Նա նաեւ խորհուրդ է տվել սահմանափակել ալկոհոլի օգտագործումը, քանի որ այն լրացուցիչ կալորիաների աղբյուր է։ Ալկոհոլի ստանդարտ չափաբաժինը, որը մոտավորապես հավասար է մեկ գավաթ գինուն, պարունակում է մոտ 100 կիլոկալորիա, եւ եթե անգամ օրական մեկ բաժին ալկոհոլ օգտագործեք, օրգանիզմը շաբաթական ստանում է 700 ավելորդ կիլոկալորիա։

Ալկոհոլի փոխարեն մասնագետը խորհուրդ է տվել խմել բուսական թեյ՝ ավելացնելով մրգեր, օրինակ՝ խնձորի կամ տանձ։

Մասնագետը նաեւ հորդորել է խմել պրոտեինային կոկտեյլներ։ Լավ գաղափար է նաեւ հրաժարվել հյութերից՝ հօգուտ թարմ մրգերի եւ բանջարեղենի։

news.am