Ո՞ր մթերքները կարող են փոխարինել մսին ​​Մեծ Պահքի ժամանակ
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքները կարող են փոխարինել մսին ​​Մեծ Պահքի ժամանակ

Ո՞ր մթերքները կարող են փոխարինել մսին ​​Մեծ Պահքի ժամանակ, որպեսզի օրգանիզմը չզրկվի սպիտակուցներից եւ անհրաժեշտ վիտամիններից ու հանքանյութերից։ Այս մասին խորհուրդներով կիսվել է սննդաբան Ալեքսանդր Անդրեեւը (Ռուսաստան):

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ Մեծ Պահքի ընթացքում միս, կենդանական յուղեր, կաթնամթերք եւ ձու ուտել չի թույլատրվում։ Անդրեեւը խորհուրդ է տվել սննդանյութերի պակասը լրացնել բանջարեղենի, մրգերի եւ այլ համեստ սննդի միջոցով։

Մասնագետի խոսքով՝ Պահքի ժամանակ կալցիումի աղբյուր կարող են լինել սպանախը, բրոկկոլին, լոբին եւ ընկույզը, երկաթի աղբյուր՝ սպանախը, հազարը եւ հացահատիկի հացը, իսկ ցինկի՝ ընկույզը, սունկը, վարսակի ալյուրը, սխտորը, ծնեբեկը, ծաղկակաղամբը, սեւ հաղարջը, կարտոֆիլը եւ գազարը: Վիտամին C-ն, Անդրեեւի խոսքով, առկա է ցիտրուսային մրգերի, բրոկկոլիի, քաղցր պղպեղի, կաղամբի եւ ծաղկակաղամբի, ինչպես նաեւ լոլիկի մեջ, իսկ B վիտամին կա կարտոֆիլի եւ հացահատիկի մեջ։

Պահքի ճաշացանկը կարելի բազմազան դարձնել նաեւ հացահատիկներով, ինչպիսիք են վարսակը, գարին, տարեկանը, եգիպտացորենը եւ հնդկաձավարը, ինչպես նաեւ բանջարեղենով եւ լոբիով ապուրներով: Բանջարեղենը պետք է ուտել կամ թարմ, կամ որպես աղցան՝ ձիթապտղի յուղով սոուսով համեմված: Բացի այդ, մասնագետի խոսքով, սննդակարգում պետք է ծովակաղամբ, ընկույզներ, մրգեր ավելացնել:

news.am