Երգչուհի Բրիթնի Սփիրսը կարճատեւ ընդմիջումից հետո որոշ ժամանակ առաջ վերադարձել է սոցցանցեր եւ կրկին անկեղծ կադրեր ցուցադրել։
Նոր հրապարակումներից մեկում 40-ամյա արտիստուհին տեսախցիկի առաջ կեցվածք է ընդունել վարդագույն լողազգեստով։ «Գուշակեք, թե ով եմ ես»,- մակագրել է նա։
Բացի այդ, Սփիրսն ակնարկել է նախկին ընտրյալների հետ հարաբերությունների մասին։ «Երեկ Հիսուսը զանգահարեց ինձ եւ ասաց. Զավակս, քո մայրը գիրք է գրել, երբ քո կարիքն ուներ, եւ այդ ամենը հանուն փառքի եւ ուշադրության: Ձեր նախկինը նույնկերպ է վարվել՝ նա թողարկել է առաջին ալբոմը՝ օգտագործելով քո անունը եւ ասելով, որ դու վարկաբեկել ես իրեն»,- գրել է նա:
Ենթադրաբար, Սփիրսը նկատի ունի Ջասթին Թիմբերլեյքի Justified ալբոմը, ով չի թաքցրել, որ այս ալբոմի Cry Me A River երգը իրենց բաժանման մասին էր։