Balenciaga ապրանքանիշը ներառվել է 100 ամենաազդեցիկ ընկերությունների ցանկում
Advertisement 1000 x 90

Balenciaga ապրանքանիշը ներառվել է 100 ամենաազդեցիկ ընկերությունների ցանկում

Time ամսագիրն իսպանական Balenciaga նորաձեւության տունն անվանել է 2022 թվականի ամենաազդեցիկ ընկերություններից մեկը։ Կազմակերպությունների ամբողջական ցանկը հրապարակված է հրատարակության կայքում։

Հայտնի է, որ վարկանիշում ընդգրկված ապրանքանիշերը գնահատվել են հետեւյալ չափանիշներով՝ արդիականություն, առաջատարություն, ազդեցություն, հաջողություն, փառասիրություն եւ նորարարություն։ Ընդհանուր առմամբ, ցուցակը բաժանված է հինգ կատեգորիայի՝ «Պիոներներ», «Լիդերներ», «Նորարարներ», «Տիտաններ» եւ «Քայքայողներ»։

«Շնորհիվ ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիայի Balenciaga նորաձեւության տունը ղեկավարում է ժամանակի մշակութային ոգին», – ասվում է Time-ի հայտարարության մեջ: Հրատարակության համաձայն՝ 2021 թվականի սեպտեմբերին Balenciaga-ն ներկայացրել է 50 տարվա մեջ առաջին թվային կուտյուր հավաքածուն՝ որպես Fortnite համակարգչային խաղի հերոսների հագուստ։

Լրագրողները նշել են նաեւ լյուքսային ապրանքանիշի մշակութային նշանակությունը եւ նորարարական դիզայնի նկատմամբ դրա մոտեցումը, որը փոխել է նորաձեւության ոլորտը։ Բացի այդ, ռեփեր Քանյե Ուեսթի հետ համագործակցության արդյունքում ապրանքանիշին հաջողվել է երկու միլիարդ դոլարի շահույթ ստանալ։

Բացի Balenciaga-ից, Time-ի ընտրանիում են հայտնվել նաեւ 3,2 միլիարդ դոլար արժողությամբ SKIMS բրենդը, որը հիմնադրել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։ Ցանկում ներառված են նաեւ Amazon-ը, Netflix-ը, IBM-ը, Apple-ը եւ այլ ընկերություններ, որոնք շարունակում են ակտիվ աճել 2022 թվականին։

news.am