Բաղադրիչներ
- Կաթնաշոռ – 250 գ
- Ձու – 3 հատ
- Ալյուր – 8 ճ/գ
- Շաքարավազ – 3 ճ/գ
- Աղ – 1/2 թ/գ
- Ձիթայուղ – ըստ ցանկության
- Սոդա – 1/2 թ/գ
- Շաքարի փոշի – ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Թասի մեջ լցնել կաթնաշոռը, ավելացնել ձվերը, ալյուրը, շաքարավազը, սոդան և աղը: Զգուշությամբ խառնել: Ստանալ միասեռ զանգված:
- Ոչ մեծ թասի մեջ ձիթայուղ լցնել այնքան, որ ծածկի փքաբլիթների կեսը: Լավ տաքացնել:
- Խմորից ձեռքով գնդեր ձևավորել:
- Գնդիկները գցել տաք յուղի մեջ և տապակել բոլոր կողմերից, մինչև ոսկեգույն դառնալը:
- Պատրաստի փքաբլիթները շարել թղթե անձեռոցիկի վրա մի քանի րոպե, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի: Մատուցել տաք վիճակում՝ նախապես վրան շաքարի փոշի շաղ տալով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը