Որոշ տարածված ուտելիքներ կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը: Այս մասին գրում է Eat This, Not That! պարբերականը:
Թերապեւտ Դանա Սիմփլերը (ԱՄՆ) կարծում է, որ շատ վտանգավոր է գործարանային արտադրության մսամթերքը:
«Բեկոնը եւ երշիկները, ինչպես օրինակ սալյամին, ընդգրկված են առաջին կարգի քաղցկեղածինների շարքում: Հաշվարկների համաձայն՝ 50 000 մարդ աշխարհում մահանում է քաղցկեղից, որն առաջացել է կարմիր եւ վերամշակված մսի օգտագործման հետեւանքով»,- ասել է մասնագետը:
Բժիշկներ Դին եւ Այիշի Շերզայների կարծիքով՝ շաքարի բարձր պարունակությամբ ուտեստները կարող են շատ վտանգավոր լինել ուղեղի համար, այդ իսկ պատճառով դրանք եւս ցանկալի է բացառել սննդակարգից:
«Այդ մթերքների օգտագործման պարագայում ուղեղը չափազանց մեծ քանակությամբ եւ շատ արագ էներգիա է ստանում, ինչն ստիպում է օրգանիզմին հարկ եղածից երկար աշխատել, ինչն էլ հանգեցնում է սթրեսի եւ գերծանրաբեռնվածության»,- կարծում են Շերզայները:
Չափազանց մեծ քանակությամբ քաղցրի օգտագործմամբ պայմանավորված մեկ այլ ակնհայտ վտանգը շաքարախտի առաջացման հետ է կապված:
Սննդաբան Ալիսիա Գալվիչը կարծում է, որ շատ վտանգավոր կարող են լինել պլաստիկե տարայով վաճառվող ուտելիքները՝ նախատեսված միկրոալիքային վառարանում տաքացնելու համար:
Բժիշկ-սննդաբան Լիզա Ռիչարդսի կարծիքով՝ առոջղության համար վտանգավոր են նաեւ կարտոֆիլից պատրաստվող չիպսերը:
«Չիպսերի կանոնավոր օգտագործումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել՝ կապված սրտի հետ՝ չհաշված ավելորդ քաշը»,- ասել է մասնագետը: