Որպես կանոն, գարնան գալուն պես առաջանում է ավիտամինոզ։ Դա ամենեւին էլ զարմանալի չէ, քանի որ առանց արեւի, թարմ մրգերի եւ բանջարեղենի ցուրտ սեզոնից հետո մեր օրգանիզմը ռեստարտի կարիք ունի։ Սեզոնային մթերքները, որոնք հարուստ են առողջարար վիտամիններով, կարող են օգնել այս հարցում: Մենք հավաքել ենք երեք ամենատարածվածները:
Բողկ
Բողկը լավ է պայքարում գարնանային ավիտամինոզի դեմ՝ շնորհիվ վիտամին C, PP եւ հանքանյութերի, այդ թվում՝ երկաթի, նատրիումի, ֆոսֆորի, կալիումի ու կալցիումի բարձր պարունակության: Միեւնույն ժամանակ, բողկի կալորիականությունը շատ փոքր է՝ հարյուր գրամը պարունակում է ընդամենը 20 կալորիա։ Այս մթերքով կարելի է պատրաստել համեղ եւ թեթև գարնանային աղցաններ։
Սպանախ
Այս բանջարեղենը հարուստ է մի շարք վիտամիններով՝ E, A, K եւ C, ինչպես նաեւ երկաթով, ֆոլաթթուով եւ այլ օգտակար միկրոէլեմենտներով։ Ավելացրեք այն ցանկացած աղցանների, սոուսների, ապուրների մեջ կամ կարկանդակների համար խճողակ պատրաստեք։
Կանաչ սոխ
Այս կանաչին հարուստ է կալիումով, ֆոսֆորով, մագնիումով, ինչպես նաեւ B1, B2 եւ C վիտամիններով: Նկատի ունեցեք, որ այս բանջարեղենը շատ ավելի մեղմ համ ունի, քան սովորական սոխը: Ավելացնել այն ձկան ուտեստների ապուրների մեջ: