Զատկի ձվեր պուտերով. ընդամենը մի քանի պարզ բաղադրիչներով, այս ձվերը արվեստի գործ են դառնում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Զատկի ձվեր պուտերով. ընդամենը մի քանի պարզ բաղադրիչներով, այս ձվերը արվեստի գործ են դառնում

Զատկի ձվեր պուտերով. Քայլ առ քայլ բաղադրատոմս

Մաքուր լվացած ձվերը դնել կաթսայի մեջ, աղ անել, ջուր ավելացնել և եփել 10 րոպե:

Այժմ, երբ ձվերը սառչեն և չոր լինեն, մոմ վառել, վերցնել բամբակով փայտիկ(ականջի), թաթախել այն մոմի մեջ և կետիկներ նկարել ձվերի վրա:

Առանձին ամանի մեջ խառնել ջուրը, քացախը և սննդի գունանյութը, լավ խառնել:

Պատրաստի ներկանյութի մեջ իջեցնել ձվերը և պահել այն 2-3 րոպե:

Պուտավոր Զատկի ձվերը պատրաստ են: Վերջ, համոզվեք, որ մի քանի պարզ քայլի արդյունքում կստացվի իսկական գլուխգործոց ձեր սեղանի վրա:

Ի դեպ, մոմով կարող եք այլ պատկերներ նույնպես նկարել ձվի վրա, օրինակ գծեր, ծաղիկներ, երկրաչափական պատկերներ: Կարող եք նաև մոմի փոխարեն վերցնել ինքնասոսնձվող սկոչ: Անպայման փորձեք այս մեթոդը, այն շատ գեղեցիկ է և ինքնատիպ:

Շնորհավոր Սուրբ Զատիկ:

baxadratomser.am