Բելգիացի բժիշկները որոշել են, որ նիհարել հարկավոր է հաճույքով, ինչի համար հարկավոր է նախ որոշել կառուցվածքի ձևը։ Կանանց մարմինները նրանք դասակարգել են երեք խմբի և ներկայացրել, թե ինչպես է հարկավոր սնվել ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար։
Կազմվածքի առաջին տեսակը ստացել է Վեներա անվանումը։ Այսպիսի կանայք սովորաբար կլորիկ կազմվածք ունեն, բարակ մաշկ։ Ամենախնդրահարույց հատվածներն ազդրերն ու կոնքերն են։
Կազմվածքի երկրորդ տեսակը ստացել է Նիմֆա անվանումը։ Այսպիսի կանայք, այսպես ասած, պատանու կազմվածք ունեն՝ ցածրահասակ, նեղ ազդրերով, իսկ գոտկատեղն արտահայտված չէ։ Այսպիսի կազմվածք ունեցող կանանց դեպքում ճարպային կուտակումներ են կազմավորվում որովայնի հատվածում։
Երրորդ խումբն Ամազոնուհին է։ Այս կանայք բարձրահասակ չեն, հակված են գիրության, սիրում են մսային ճաշատեսակներ։
Կարևոր կանոններ բոլորի համար
Հարկավոր է խստորեն պահպանել սննդակարգը և օրվա ընթացքում նվազագույնը 1.5 լիտր ջուր խմել։ Սննդակարգը սահմանված է երեք օրվա համար։ Այդ ընթացքում կարող եք կորցնել 1.3-3 կիլոգրամ։ Եթե արդյունքը չի արդարացնում ձեր սպասումները, կարող եք այն կրկնել մի քանի անգամ։
Սննդակարգը Վեներայի խմբին պատկանող կանանց համար
Սննդակարգում հարկավոր է ներառել հետևյալ մթերքները.
պանիրների տարբեր տեսակներ
թարմ բանջարեղեն
թարմ հյութեր՝ պատրաստված տանը
թարմ, ցածր կալորիականությամբ կաթնաշոռ
բանջարեղենային ապուրներ
ցանկացած ճաշատեսակ՝ պատրաստված թարմ, շոգեխաշած թարմ բանջարեղենից։
Օր առաջին
Նախաճաշ՝ թարմ պատրաստված հյութ ցիտրուսային մրգերից և 200 գրամ կաթնաշոռ
Ճաշ՝ բանջարեղենային աղցան
Ընթրիք՝ թարմ բանջարեղեն, պանիր, թարմ պատրաստված խնձորի հյութ։
Օր երկրորդ
Նախաճաշ՝ նարնջի հյութ, ցորենի հաց՝ պանրով։
Ճաշ՝ 2 տանձ, բանջարեղենային աղցան։
Ընթրիք՝ ձուկ, բանջարեղեն։
Օր երրորդ
Նախաճաշ՝ թարմ հյութ՝ պատրաստված ցիտրուսային մրգերից, 200 գրամ կաթնաշոռ։
Ճաշ՝ ձուկ, բանջարեղեն։
Ընթրիք՝ 150 գրամ տավարի միս և բանջարեղեն։
Սննդակարգը Նիմֆայի խմբին պատկանող կանանց համար
Սննդակարգում հարկավոր է ներառել հետևյալ մթերքները.
չիր և ընդեղեն
բանջարեղեն
բուլղարական պղպեղ
բրինձ (ցանկալի է՝ շագանակագույն)։
Օր առաջին
Նախաճաշ՝ չիր, յուղազրկված կաթ կամ յոգուրտ
Ճաշ՝ բանջարեղենային ռագու։
Ընթրիք՝ 2 բուլղարական պղպեղ, լոլիկ, շագանակագույն բրինձ։
Օր երկրորդ
Նախաճաշ՝ 150 գրամ վարսակ, յոգուրտ։
Ճաշ՝ եգիպտացորեն, լոլիկ և սոխ։
Ընթրիք՝ շագանակագույն բրինձ։
Օր երրորդ
Նախաճաշ՝ 150 գրամ վարսակ, միրգ, կես բաժակ կաթ։
Ճաշ՝ գազար, դդմիկ, կանաչի։
Ընթրիք՝ 3 շոգեխաշած լոլիկ, մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ։
Սննդակարգը Ամազոնուհու խմբին պատկանող կանանց համար
Սննդակարգում հարկավոր է ներառել հետևյալ մթերքները.
կանաչ աղցան
հնդկահավ
սպագետի
բանջարեղենային աղցան։
Օր առաջին
Նախաճաշ՝ թարմ բանջարեղենային աղցան՝ մրգերով։
Ճաշ՝ բանջարեղենային ապուր։
Ընթրիք՝ 250 գրամ հնդկահավի միս՝ շոգեխաշած վիճակում։
Օր երկրորդ
Նախաճաշ՝ մեկ բաժակ ջուր, 150 գրամ յուղազրկված յոգուրտ։
Ճաշ՝ գազարով, սոխով և բազուկով աղցան։
Ընթրիք՝ 150 գրամ հավի միս։
Օր երրորդ
Նախաճաշ՝ 200 գրամ յուղազրկված կաթնաշոռ, բանջարեղեն։
Ճաշ՝ գազարով, բազուկով, պղպեղով աղցան, 100 գրամ գրյեպֆրուտ։
Ընթրիք՝ սոխ, 2 լոլիկ, պղպեղ, տապակել 5 րոպե։ Ավելացնել 50 գրամ սպագետի։
Աղբյուրը՝ krasotka.cc
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը