Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում։ Դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է տոպի եւ վերարկուի հետ։ Սոնան արձակել է մազերն ու սպորտային կոշիկ ընտրել՝ կերպարն ամբողջացնելով սեւ գոտով։ «Ալադինն էլ սիմպո, դե արի ու դիմացի… Կապ չունի նկարների հետ, ուղղակի քանի օր է՝ էս երգն եմ լսում»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու շտապել դերասանուհուն հաճոյախոսություններ գրել․ «Կրակ»։