Ի՞նչ չարժե ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել
Advertisement 1000 x 90

Ի՞նչ չարժե ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել

Նիհարելու ժամանակ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն ֆիզիկական բեռնվածություններին, այլեւ նախաճաշին, հավաստիացրել է սննդաբան Լաուրա Բուրաքը (ԱՄՆ)։

Ինչպես տեղեկացրել է Eat This, Not That! պարբերականը, մասնագետը խորհուրդ է տվել սահմանափակել այն մթերքների օգտագործումը, որոնք առողջությանն օգուտ չեն բերում։ Մասնավորապես, ավելորդ քաշի դեմ պայքարում ավելի լավ է հրաժարվել քաղցրից, այդ թվում նախաճաշի ժամանակ։

Ամենավատը, սննդաբանի կարծիքով, նախաճաշին փքաբլիթներ ուտելն է։

«Սնունդը, որը հիմնականում բաղկացած է շաքարից, եւ որն ընդունվում է վաղ առավոտյան, կարող է ազդել արյան մեջ շաքարի մակարդակի, քաղցի զգացողության եւ մինչեւ օրվա վերջ ուտելու ցանկության պահպանման վրա»։

Եթե ոմանց համար առավոտյան դժվար է հրաժարվել քաղցրի օգտագործումից, սննդաբանը նրանց առաջարկել է նախաճաշին ավելացնել սպիտակուցային մթերքներ, քանի որ դրանք օգնում են կայունացնել շաքարի մակարդակն արյան մեջ՝ մինչեւ սննդի հաջորդ ընդունումը։

Սննդաբան Թրիստա Բեսթը նույնպես խորհուրդ է տվել նախաճաշին քաղցր չօգտագործել, քանի որ այսպես կոչված արագ ածխաջրերի բարձր պարունակությամբ ուտելիքները ոչ միայն կխանգարեն նիհարելուն, այլեւ կարող են նպաստել ավելորդ քաշ հավաքելուն։

news.am