
Հաղորդավարուհին, դերասանուհի Մերի Մակարյանը, որն ամուսնությունից հետո բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան հրապուրիչ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մերին կրում է սեւ գույնի հանդերձանք․ ուսը բաց, ոտքի հատվածում համարձակ բացվածքով զգեստ, որը համադրել է ոճային գոտու եւ բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված են, արտահայտիչ շպարով է։ Հրապարակումը նա չի մակագրել։ Սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Հիասքանչ»։