Որո՞նք են լավագույն մթերքներն օրվա ընթացքում թեթև սնվելու համար
Advertisement 1000 x 90

Որո՞նք են լավագույն մթերքներն օրվա ընթացքում թեթև սնվելու համար

Ըստ սննդաբան Ջեսիկա Բոլի՝ ընկույզը թեթև սնվելու համար լավագույն և օգտակար մթերքն է։

Նա Eating Well-ի հետ զրույցում նշել է, որ ամեն անգամ խանութ գնալիս ընկույզ է գնում:

Նրա խոսքով՝ դա իդեալական նախուտեստ է, որը հարմար է ուտել գրեթե ցանկացած պայմաններում։ Մասնագետի խոսքով՝ այս մթերքը՝ բացի հարմարավետությունից, ունի լավ համ և բազմաթիվ օգտակար հատկություններ։

Ընկույզները հարուստ են ճարպերով, բջջանյութով և սպիտակուցներով, որոնք կշտացնում են։ Բացի այդ, դրանք պարունակում են մագնեզիում, վիտամին E, ցինկ և ֆոլատ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի օպտիմալ գործունեության համար։ Ընկույզով կանոնավոր թեթև սնվելը կօգնի բարելավել սրտի առողջությունը և նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը:

Եթե ​​քաղցը շատ ուժեղ է, Բոլն առաջարկում է ընկույզին ավելացնել չրեր, խնձոր, պանիր կամ մուգ շոկոլադ։

news.am