Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, սեքսապաթոլոգ Ջասթին Ջեյ Լեմիլլերը ասում է, որ սեքսը կարելի է դասակարգել որպես միջին ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն, քանի որ այն այրում է այնքան կալորիա, որքան թեթև վազքը կամ լողավազանում հանգիստ լողալը: Այս մասին հայտնում է Psychology Today հրատարակությունը։
Մասնագետը նշել է, որ մեծ քանակությամբ գիտական ապացույցներ կան, որ սեքսն օգտակար է առողջությանը, քանի որ նվազեցնում է սթրեսի մակարդակը, նվազեցնում է սրտի կաթվածի վտանգը և երկարացնում կյանքի տեւողությունը։ Բայց, հիմնվելով 1956-ից 2020 թվականներին հրապարակված 18 ուսումնասիրությունների վերլուծության վրա, նա եզրակացրել է, որ լայն իմաստով մտերմությունը կարող է դիտվել նաև որպես ֆիզիկական ակտիվություն, որը կօգնի պահպանել մարզավիճակը և բարելավել ընդհանուր առողջությունը:
Լեմիլլերն նշել է սեքսի ժամանակ այրված կալորիաների առավելագույն քանակը։ Այն սեռական ակտի միջին ինտենսիվության դեպքում 130 կիլոկալորիա է։ Ընդ որում, տղամարդկանց մոտ կալորիաների օգտագործումը, որպես կանոն, ավելի շատ է, քան կանանց մոտ։ Միջին հաշվով, հետերոսեքսուալ տղամարդիկ սպառում են մոտ 100 կիլոկալորիա, իսկ նրանց զուգընկերուհիները՝ մոտ 69 կիլոկալորիա, ինչը համեմատելի է լողի, թիավարության կամ թեթև վազքի հետ։ Միաժամանակ սեքսապաթոլոգը խորհուրդ է տվել հաշվի առնել սեռական ակտի տեւողությունը՝ հիմնականում զույգերի համար դա տեւում է 20-30 րոպե, սակայն որոշ մարդիկ շատ ավելի քիչ կամ շատ ավելի շատ ժամանակ են ծախսում։ Նաև, ըստ փորձագետի, չպետք է մոռանալ գործընթացի կեցվածքի և ինտենսիվության մասին. այս ցուցանիշները կարող են փոխել էներգիայի սպառումը այս կամ այն ուղղությամբ։