Ո՞ր սովորություններն են խանգարում նիհարել
Advertisement 1000 x 90

Ո՞ր սովորություններն են խանգարում նիհարել

Որոշ սովորություններ խանգարում են մարդկանց նիհարել։ Նման կարծիք են հայտնել սննդաբաններ Լիզա Յանգը եւ Տրիստա Բեսթը (ԱՄՆ): Փորձագետների կարծիքը մեջբերում է Eat This, Not That!-ը։

Եթե ​​ցանկանում եք նիհարել, պետք է ուշադրություն դարձնեք արագ սննդի չափաբաժիններին եւ անառողջ մթերքներին, ինչպիսիք են շոկոլադը կամ գազավորված ըմպելիքը, ասել է Յանգը:

Սննդաբանը նաեւ խորհուրդ է տվել բավարար չափով քնել եւ խուսափել սթրեսից, քանի որ սթրեսը կարող է մեծացնել որովայնի ճարպը կորտիզոլ հորմոնի մակարդակի բարձրացման պատճառով։ Ըստ Յանգի՝ սթրեսը եւ քնի պակասը կարող են նաեւ սադրել շատակերություն:

Սննդաբան Տրիստա Բեսթն իր հերթին նշել է, որ աղցանին անհրաժեշտ է ավելացնել ոչ թե յուղոտ, այլ թեթեւ սոուսներ։

med.news.am