Անուշահամ հավ՝ միջերկրածովյան բաղադրատոմսով. համն ապահովում է սոուսը
Advertisement 1000 x 90

Անուշահամ հավ՝ միջերկրածովյան բաղադրատոմսով. համն ապահովում է սոուսը

Բաղադրիչներ

  1. Հավ – 10 կտոր
  2. Լոլիկ – 3 հատ
  3. Սոխ – 2 հատ
  4. Սխտոր – 3-4 պճեղ
  5. Ձիթապտուղներ
  6. Կանաչիներ
  7. Բուսայուղ

Պատրաստման եղանակը

  1. Հավի կտորներն արագ տապակել, մի քանի րոպե՝ յուրաքանչյուր կողմից:
  2. Լոլիկների կեղևները հեռացնել, խորանարդաձև կտրատել: Սխտորը ճզմել, սոխը կիսալուսնաձև կտրատել:
  3. Տապակի մեջ լցնել լոլիկները, սոխը, 5 րոպե շոգեխաշել: Այնուհետև ավելացնել հավի կտորները, շոգեխաշել ևս 15 րոպե:
  4. Ավելացնել սխտորը, ձիթապտուղները, մանր կտրատված կանաչին և 10 րոպե շոգեխաշել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը