Բաղադրիչներ
- Դդմիկ – 3 կգ
- Գազար – 500 գ
- Քաղցր պղպեղ – 500 գ
- Սխտոր – 5 հատ
- Լոլիկ – 1.5 կգ
- Կարմիր աղացած պղպեղ – 2.5 ճ/գ
- Շաքարավազ – 100 գ
- Աղ – 2 ճ/գ
- Բուսայուղ – 200 գ
Պատրաստման եղանակը
- Լոլիկն աղալ մսաղացով: Դդմիկները մաքրել, նույնպես աղալ: Հաջորդն աղալ քաղցր պղպեղը, դրանից հետո՝ գազարը: Սխտորը ճզմել:
- Ամբողջ աղացած բանջարեղենը լցնել թասի մեջ: Ավելացնել աղ-շաքարավազ և բուսայուղ:
- Դդմիկային աջիկան եփել միջին կրակի վրա 40 րոպե, ժամանակ առ ժամանակ խառնել: Դրանից հետո ավելացնել կարմիր աղացած պղպեղը և եփել ևս 10 րոպե:
- Աջիկան լցնել ստերիլիզացված տաք բանկաների մեջ, շրջել և փաթաթել ամբողջ գիշեր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը