Ինչո՞ւ նիհարողները պետք է հրաժարվեն երեք անգամ սնվելուց
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ նիհարողները պետք է հրաժարվեն երեք անգամ սնվելուց

Երեքանգամյա սննդի սխեման միշտ չէ, որ հարմար է բոլորին։ Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան Ալեքսեյ Կովալկովը (Ռուսաստան)։ Նրա խոսքերը մեջբերել է «Вечерняя Москва»-ն։

Մասնագետի կարծիքով՝ նիհարելու ժամանակ սննդի ընդունումն օրվա ընթացքում պետք է կախված լինի այն պահանջմունքներից եւ խնդիրներից, որոնք պետք է կատարել օրվա մեջ։ Շատերը չգիտեն, որ առանց ընդմիջելու սնվելու դեպքում ճարպերի այրում տեղի չի ունենա, ուստի շատերին խորհուրդ է տրվում ավելի հազվադեպ ուտել, օրինակ՝ չնախաճաշել։

«Ո՞վ է հորինել նախաճաշելու այդ կանոնը,- հարց է տվել Կովալկովը։- Ամեն օրենք իր հեղինակն ունի։ Իսկ ո՞վ է սրա հեղինակը։ Ոչ մի սննդաբան այդ կանոնի տակ չի ստորագրել»։

Նրա խոսքով, եթե հետեւեն քիչ ու հաճախակի սնվելու համակարգին, ապա ինսուլինն օրգանիզմում կարտադրվի մշտապես, չէ՞ որ ամեն անգամ, երբ օրգանիզմը սնունդ է ստանում, ինսուլին է արտադրվում։

«Ինսուլինը, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձում, աստիճանաբար անհետանում է։ Անգամ այնպիսի ախտորոշում կա, ինչպիսին է «տարեց մարդկանց դիաբետը», երբ մարդու մոտ այդ «տակառը» սպառվում է, եւ նա պետք է ներարկվի ինսուլին։ Եթե մենք ծորակն ավելի հաճախ բացենք, ապա ինսուլինն ավելի արագ կսպառվի»,- ասել է մասնագետը։

med.news.am