Արդյունավետ նիհարելու կանոնը. Որքան ուտելիք դնել ափսեի մեջ
Advertisement 1000 x 90

Արդյունավետ նիհարելու կանոնը. Որքան ուտելիք դնել ափսեի մեջ

Նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում հետեւել «ափսեի կանոնին»։ Այս մասին խոսել է սննդաբան Ելենա Սոլոմատինան (Ռուսաստան):

News.ru-ի փոխանցմամբ՝ արդյունավետ նիհարելու համար ճաշը պետք է բալանսավորված լինի։

«Ընդհանրապես ափսեն պետք է այսպես բաժանել՝ մի կողմում բանջարեղեն ենք դնում, իսկ մյուս կեսը նորից կիսում ենք։ Մի մասում որեւէ սպիտակուցային մթերք, օրինակ՝ միս կամ ձուկ, իսկ մյուս մասում՝ որեւէ խավարտ: Դա կարող է լինել հնդկաձավար կամ գորշ բրինձ»,- ասել է մասնագետը։

Նիհարել ցանկացողներին մասնագետը խորհուրդ է տվել նաեւ շոգեխաշած, ջեռոցում պատրաստած կամ խաշած սնունդ օգտագործել։ Իսկ տապակած մսից, ըստ սննդաբանի, ավելի լավ է հրաժարվել։ Նա նաեւ խորհուրդ է տվել օրվա ընթացքում յուրաքանչյուր կիլոգրամ քաշի համար առնվազն 30 միլիլիտր ջուր խմել։

med.news.am