
Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ 18 ամյա երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը շնորհավորել է իր կրտսեր քրոջը՝ Ինեսա Ադամյանի 15 ամյակի կապակցությամբ։ Նա ինստագրամյան իր էջում տեղադրելով լուսանկար և մակագրել է. «Ծնունդդ շնորհավոր. ինձ համար կամ դու ես, կամ ոչ-ոք»:
Աղջիկների մայրը՝ Մագա Ղազարյանը ևս տեղադրել է կրտսեր աղջկա հետ լուսանկար և կից գրել. «Ծնունդդ շնորհավոր, իմ աղջիկ, իմ արև: Թող կատարվեն բոլոր երազանքներդ, դու լավագույն մարդն ես այս աշխարհում: Երջանիկ եմ, որ ունեմ քեզ»: