Դերասանուհի Անժելա Սարգսյանը, որը տեւական ժամանակ բնակվում է ԱՄՆ-ում, երկրպագուների հետ կիսվել է նոր ֆոտոշարքով:
Ինստագրամյան էջում տեղադված կադրերում դերասանուհին հանդես է եկել վարդագույն հյուսքերով: Նրա գրավիչ կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարումը:
«Դու երբեք չես գոհացնի մարդկանց։ Ապրի՜ր, սիրի՜ր, գործի՜ր միայն քո անձի համար …», – հրապարակումը մակագրել է դերասանուհին։