
Նախօրեին VOGUE ամսագրի համար արված Ռիհաննայի լուսանկարներով հիացել էին շատերը, իսկ ահա այսօր ամսագիրը թողարկել է երգչուհու անկեղծ հարցազրույցը իր հղիության վերաբերյալ։
«Երբ իմացա որ հղի եմ, չշտապեցի այցելել հղիների համար նախատեսված խանութ սրահներ, այս պահի դրությամբ իմ մարմինը աներևակայելի գործընթացի մեջ է, ինչո՞ւ պետք է ես թաքցնեմ այս ժամանակահատվածում մարմինս․ ինձ ամեն ինչ դուր է գալիս, և ես միայն հագնվում եմ ոճային, առանց թաքցնելու որովայնս»,- ասել է Ռիհաննան։