Ավստրալիայի օդանավակայաններում կհրաժարվեն անձնագրերի ստուգումից
Advertisement 1000 x 90

Ավստրալիայի օդանավակայաններում կհրաժարվեն անձնագրերի ստուգումից

Ավստրալիայի իշխանությունները պլանավորում են օդանավակայաններում վերացնել անձնագրերի ստուգումը և ներդնել օտարերկրացի ուղևորների ինքնությունը պարզելու բարձրտեխնոլոգիական համակարգ: Այս մասին գրել է The Sydney Morning Herald թերթը:

Երկրի օդային նավահանգիստներում կտեղակայեն սարքեր, որոնք կսքանավորեն ճանապարհորդների դեմքը, աչքերը և/կամ մատնադրոշմները՝ այդ տեղեկատվությունը զուգադրելով տվյալների պահոցի տեղեկությունների հետ:

Ուղևորի ինքնության պարզումը տեղի կունենա ավտոմատ կերպով և շատ ժամանակ չի պահանջի: Ավստրալիայի կառավարությունը ցանկանում է, որ մինչև 2020 թվականը նման համակարգի միջոցով ստուգվի արտասահմանից ժամանող հյուրերի մինչև 90 տոկոսը:

Այս տարվա հուլիսին նոր տեխնոլոգիաները կներդնեն երկրի մայրաքաղաք Կանբերայի օդանավակայանում, իսկ Սիդնեյի և Մելբուռնի օդային նավահանգիստներում՝ նոյեմբերին: Ծրագիրը կավարտվի 2019 թվականի մարտին:

Ավստրալիայի Ռազմավարական քաղաքականության ինստիտուտի փորձագետ Ջոն Քոյնը նշում է, որ նման համակարգը առաջինը կլինի աշխարհում: