
Դերասանուհի Սոֆա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամայն էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է որդուն, կադրում ջերմ գրկախառնված է։ Սոֆյան չի մեկնաբանել լուսանկարը, որն արվել է նկարահանման հրապարակում։