Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ բլուզ է կրում ու տաբատ։ Անահիտ Սիմոնյանն արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջացրել են ոճային թեւնոցները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել երգչուհուն․ «Էլեգանտ ու սիրուն»։