Մարդիկ, որոնք ցանկանում են ազատվել ավելորդ քաշից, չպետք է մոռանան օրական 8 բաժակ ջուր խմել։ Այս խորհուրդը կիսել են սննդաբաններ Լորեն Մանաքերը եւ Բրիթանի Դանը (ԱՄՆ):
Eat This, Not This!-ի հաղորդմամբ՝ ջուրը չի պարունակում կալորիաներ, շաքարավազ եւ նատրիում եւ ավելի լավ է օգնում պահպանել օրգանիզմում ջրային բալանսը։ Բրիթանի Դանի խոսքով՝ ջուրը նաեւ առանցքային դեր է խաղում լիպոլիզի գործընթացում, որն օրգանիզմն օգտագործում է ճարպերն այրելու համար: Համի համար ջրի մեջ կարելի է ավելացնել կիտրոն եւ անանուխ։
Սակայն ջուրը միակ ըմպելիքը չէ, որը կարելի է խմել նիհարելիս։
Կանաչ թեյը նույնպես նիհարելու համար օգտակար ըմպելիքների ցանկում է։ Այն հարուստ է հակաօքսիդանտներով եւ կատեխիններով: Ենթադրվում է, որ վերջիններս նույնպես նպաստում են նյութափոխանակության արագացմանը։
Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս խմել մատչա՝ հակաօքսիդանտների եւ կատեխինների ավելի մեծ կոնցենտրացիայով կանաչ թեյ, քան տերեւավոր կանաչ թեյը:
Մեկ այլ առողջարար ըմպելիք նիհարելու սննդակարգում կարող է լինել կեֆիրը։
Կեֆիրը պարունակում է նաեւ կոնյուգացված լինոլաթթու, որն օգնում է նվազեցնել ճարպը եւ բարելավել իմունային ֆունկցիան:
Սննդաբանների կարծիքով՝ կարելի է երբեմն խմել սմուզիներ եւ սպիտակուցային կոկտեյլներ. սա լավ միջոց է թարմանալու համար։ Բացի այդ, սմուզիում պարունակվող մրգերն ու բանջարեղենը կօգնեն բարձրացնել օրգանիզմի ջրային բալանսը։
«90-ից 100 տոկոս ջուր պարունակող մթերքների թվում են մուշկի դդումը, ձմերուկը, ելակը եւ սպանախը: 70-ից 89 տոկոս ջուր պարունակող մթերքները ներառում են նաեւ բանան, նարինջ, տանձ, արքայախնձոր, ավոկադո, գազար եւ մածուն: Այս ամենը կարելի է ավելացնել շեյքերին՝ ջրի եւ վիտամինների ընդունումը խթանելու համար»,- ասել է Դանը:
Սննդաբանները ավելացրել են նաեւ սեւ սուրճը նիհարելու համար նախատեսված ըմպելիքների ցանկում, քանի որ այն պարունակում է սննդակարգի համար անհրաժեշտ հակաօքսիդանտներ։
Սակայն մասնագետները զգուշացնում են, որ խորհուրդ չի տրվում օրական 4 բաժակից ավելի սուրճ խմել։