
Բաղադրիչներ
- Պինդ պանիր – 200 գ
- Ապխտած երշիկ կամ խոզապուխտ – 200 գ
- Խաշած ձու – 3 հատ
- Թարմ լոլիկ – 1 հատ
- Թարմ վարունգ – 1 հատ
- Կանաչիներ
- Աղ, սև պղպեղ
- Մայոնեզ
Պատրաստման եղանակը
- Աղցանը դասավորել շերտերով, բաղադրիչների մի մասը թողնել զարդարելու համար (ինչպես ցուցադրված է նկարում):
- Ձուն անցկացնել խոշոր քերիչով:
- Պանիրն անցկացնել մանր քերիչով:
- Վարունգը բարակ շերտատել:
- Լոլիկը և երշիկը երկար շերտատել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը