Սննդաբաններ Քորթնի Դ’Անջելոն եւ Տրիստա Բեսթը նշել են, թե որոնք են լավագույն մթերքները նիհարելու համար: Դրանց թվում հայտնվել են սպանախը, կարմիր պղպեղը եւ բրոկկոլին:
Սպանախ
Ինչպես գրում է Eat This, Not That! պարբերականը, սպանախը, Դ’Անջելոյի խոսքով, հարուստ է սննդարար նյութերով եւ հարմար է աղցանի, տապակելու կամ սպիտակուցային սմուզի պատրաստելու համար: Երկու մասնագետի խոսքով էլ սպանախի ներառումը սննդակարգում կարող է օգնել որովայնի ճարպերից ձերբազատվելու հարցում:
Սպանախը նաեւ մանրաթել է պարունակում, որն օգնում է ավելի լավ յուրացնել սննդարար նյութերը եւ նպաստում է մարսողությանը: Այն պարունակում է նաեւ К վիտամին, որն օգտակար է մարմնի զանգվածի նվազման, այդ թվում՝ վիցելար ճարպից ձերբազատվելու համար:
Կարմիր բուլղարական պղպեղ
Բեսթի խոսքով՝ կարմիր բուլղարական պղպեղը քիչ կալորիաներ եւ բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում, այն օգնում է հագեցածության զգացում ունենալ սննդի ընդունումից հետո: Այդ համադրությունն օգնում է կանխել շատ ուտելն օրվա ընթացքում: Մասնագետի խոսքով՝ նիհարելու վրա ազդում են նաեւ պղպեղի պարունակության մեջ առկա մանրաթելն ու կապսացինը:
Բրոկկոլի
Բրոկկոլին, սննդաբանների կարծիքով, օգնում է հագեցվածության զգացում ունենալ, էներգիա է տալիս, կանխում է քաշի ավելացումը, նպստում է մարսողությանը եւ լավագույն օգնականն է բարեկազմ մարմնի համար պայքարում: Դ’Անջելոյի խոսքով՝ դա տեղի է ունենում բանջարեղենում վիտամին С-ի, կալցիումի եւ քրոմի բարձր պարունակության շնորհիվ: Բեսթի խոսքով՝ բրոկկոլին հարուստ է նաեւ հակաօքսիդանտներով, որոնք թուլացնում են բորբոքային պրոցեսներն օրգանիզմում: