Միշտ չէ, որ հասցնում ենք առավոտյան նախաճաշել, սակայն բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր է նախաճաշը: Բացի պարզ լինելուց, նախաճաշը պետք է նաև օգտակար լինի:
Ձեզ ենք առաջարկում բաղադրատոմս, որը հեշտ է պատրաստվում և շատ օգտակար է:
Նախաճաշի օգտակար հատկանիշները
Նախաճաշի բաղադրության մեջ են մտնում խնձոր, վարսակի փաթիլներ, մեխակ, դարչին և հիլ: Այս բոլոր բաղադրիչներն էլ պարունակում են հզոր և անհրաժեշտ սննդարար տարրեր, որոնց մասին բազմիցս խոսել ենք:
Բաղադրատոմս
- 1 բաժակ ջուր
- 3 մեխակ
- Հիլի 3 սերմ
- ½ բաժակ վարսակի փաթիլներ
- 1խնձոր կամ տանձ
- ¼ թ/գ դարչին
- 2 ճ/գ ընկույզ
- 2 թ/գ կոկոսի փաթիլներ
- 2-3 թ/գ աղացած կտավատ
- Աղ
Կաթսայի մեջ լցրեք ջուրը, մեխակն ու հիլը, հասցրեք եռման ջերմաստիճանի: Ավելացրեք վարսակի փաթիլները, խնձորն ու տանձը, դարչինը, ծածկեք կափարիչն ու եփեք միջին կրակի վրա մոտավորապես 7 րոպե: Վերջում մեխակն ու հիլի սերմերը հանեք: Եվ կարող եք վայելել նախաճաշը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը