Ձվով պատրաստվող ո՞ր ուտեստներն են օգտակար նիհարելու համար
Advertisement 1000 x 90

Ձվով պատրաստվող ո՞ր ուտեստներն են օգտակար նիհարելու համար

Սննդաբան Լիզա Յանգը պատմել է ձվով կերակրատեսակների մասին, որոնք կարող են ուտել նիհարողները։ Նրա խոսքերը մեջբերում է Eat This, Not That!

Սննդաբանի խոսքով՝ գարնանը կարելի է ֆրիտատա պատրաստել՝ սեզոնային բանջարեղենով եւ ձվով իտալական ուտեստ։ Այս ուտեստի մեջ կարելի է ծնեբեկ, կանաչ սոխ, կարմիր բուլղարական պղպեղ եւ սպանախ։ Այս մթերքները բջջանյութ եւ սննդանյութեր են պարունակում, որոնք նպաստում են քաշի կորստին, էներգիա են հաղորդում եւ հագեցվածության զգացում են ապահովում ամբողջ օրվա ընթացքում:

Ֆրիտտան կարելի է պատրաստել նաեւ կարմիր պղպեղով եւ պանրով։ Սննդաբանի խոսքով՝ ճաշատեսակն էլ ավելի առողջարար դարձնելու համար կարելի է բեկոն եւ այլ մսամթերք ավելացնել։ Այս խորհուրդը վերաբերում է նաեւ ձվով այլ ուտեստներին։

«Որքան շատ բանջարեղեն, այնքան ավելի լավ: Ինչքան քիչ վերամշակված միս, այնքան ավելի լավ»,- ասել է սննդաբանը։

Ձվից պատրաստված մեկ այլ առողջարար ուտեստ է սեւ լոբով բուսական ձվածեղը: Յանգի խոսքով՝ այս ձվածեղը հարուստ է սպիտակուցներով, ինչը թույլ է տալիս երկար ժամանակ կուշտ զգալ։ Լոբիները նաեւ հարուստ են լուծվող մանրաթելերով, որոնք ավելի դանդաղ են մարսվում եւ, ի վերջո, նպաստում են հագեցմանը:

Սնկով եւ սպանախով ձուն նույնպես առողջարար ուտեստ է նիհարելու համար։ Սննդաբանի խոսքով՝ այն կարելի է եփել ընդամենը 10 րոպե, ընդ որում, մեկ բաժակ եփած սպանախը 4 գրամ մանրաթել է պարունակում, իսկ սնկի մեջ առկա վիտամին D-ն օգտակար է քաշի վերահսկման համար:

Նախաճաշի ավելի թեթեւ տարբերակի համար սննդաբանը խորհուրդ է տալիս մի քանի ձվի սպիտակուցը խառնել սպանախի, լոլիկի, աղի եւ սոխի հետ եւ եփել աէրոգրիլի մեջ: 8 րոպեում, ըստ Յանի, հագեցնող եւ համեղ ուտեստ կստացվի:

med.news.am