Մասնագետը նշել է՝ որն է լավագույն նախաճաշը նիհարել ցանկացողների համար
Advertisement 1000 x 90

Մասնագետը նշել է՝ որն է լավագույն նախաճաշը նիհարել ցանկացողների համար

Չմշակված հացահատիկները, որոնք հարուստ են մեծ քանակությամբ սննդային մանրաթելերով, կարող են նվազեցնել քաղցի զգացումն ու նպաստել ավելորդ քաշից ազատվելուն։ Այս մասին Pravda.Ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան, բ․գ․թ Նատալյա Դենիսովան՝ ներկայացնելով լավագույն նախաճաշը նիհարել ցանկացողների համար։

Մասնագետի կարծիքով՝ նախաճաշն օրվա ընթացքում ամենակարևոր սնունդն է, որից ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել։ Եթե օրվա առաջին կեսին օրգանիզմը չստանա անհրաժեշտ էներգիան սննդից, ապա բոլոր կալորիաները կստանա ճաշից ու ընթրիքից, ինչն էլ բացասաբար կանդրադառնա նյութափոխանակության վրա և կհանգեցնի քաշի ավելացման։ Սա է պատճառը, որ արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում հարկավոր է անպայման նախաճաշել, իսկ հիանալի նախաճաշ կլինեն շիլաները։

«Օպտիմալ նախաճաշ կլինի ցանկացած հացահատիկց պատրաստված շիլան։ Ցանկալի է, որ դրանք լինեն չմշակված հացահատիկներ, որոնք պարունակում են շատ սննդային մանրաթելեր։ Սա կատարյալ նախաճաշ է, որը հարկավոր է լրացնել սպիտակուցներով», – նշել է սննդաբանը։

Նրա խոսքով՝ ցանկացած շիլային կարելի է հավելել բուսական յուղ, կարագ կամ անգամ կաթ։ Հիանալի տարբերակ կարող են լինել հնդկաձավարի ու կորեկի շիլան։ Միևնույն ժամանակ մասնագետը խորհուրդ չի տալիս նախաճաշին բրինձ կամ սպիտակաձավար ուտել, քանի որ դրանք չեն համարվում դիետիկ։

tert.am