Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարներով։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Լիլիթը պատկերված է ամուսնու՝ Վահե Խանամիրյանի եւ դստեր՝ Անդրեայի հետ։ Հաղորդավարուհին հմայիչ կերպարում է․ նա կրում է սպիտակ բլուզ, շագանակագույն կիսատաբատ, բաճկոն։ Կերպարն ամբողջական են դարձնում հետաքրքիր նախշերով շարֆն ու սպորտային կոշիկները։ Նա արձակել է մազերը, մեղմ շպարով է։ «Այսօր հանեցինք Անդրեայիս առաջին ատամիկը, իսկ Միքայելը ծակեց իր հինգերորդ ատամիկը)) հիմա սպասում ենք տեսնենք առավոտյան բարի փերին ինչ նվեր է բերելու», – հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։