Երգչուհի Լիլուն կոտրել է ոտքը։ Այս մասին նա հայտնել է իր միկրոբլոգում։
Ինստագրամյան էջում տեղադրված նոր կադրերում երգչուհին կրում է սեւ գույնի երկարափեշ զգեստ։ Նրա մազերը հավաքված են, արտահայտիչ ու ընդգծված շպարով է։ Կադրում երեւում է նրա վնասված ոտքը։ «Արտիստին ոչինչ չի կարող կոտրել։ Կոտրած ոտքով Լիլու», – հրապարակումն իրեն հատուկ հումորով մեկնաբանել է Լիլուն։