Ինչպես տանը պատրաստել հավի կունգ-բաո
Advertisement 1000 x 90

Ինչպես տանը պատրաստել հավի կունգ-բաո

Բաղադրամասեր
300 գրամ հավի կրծքամսին՝ 2 հատ կանաչ պղպեղ, 2 պճեղ սխտոր 1 հատ կոճապղպեղ, կծու պղպեղ 50 գրամ ընկույզ, 4 ճաշի գդալ սոյայի սոուս, 2 հատ ձու, 1.5 ճաշի գդա օսլա, 1 թեյի գդալ քացախ, 1 ճաշի գդալ շաքարավազ:
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը կտրատել խորանարդներ, վրան լցնել օսլա, սոյայի սոուս և ձու: Թողնել 1 – 2 ժամ:
Տապակի մեջ 2 սմ բարձրությամբ բուսայուղ տաքացնել, լցնել կտրատած հավի կրծքամիսը, անընդհատ խառնելով՝ տապակել 3-5 րոպե, անցկացնել քամիչով: Բուսայուղից 2 ճաշի գդալի չափով լցնել տապակի մեջ, ավելացնել մանրացրած չոր չիլի պղպեղը, ընկույզը, տաքդեղը, քացախը, շաքարավազը և տապակել 3-5 րոպե: