
Պլյուս սայզ մոդել Էշլի Գրեմը կրկին մայր է դարձել՝ այս անգամ լույս աշխարհ բերելով զույգ դուստրերի։ Մոդելը լուսանակարներ է տեղադրել իր ինստագրամյան հարթակում և խոսել ծննդաբերությունից հետո իր մարմնի մասին։
«Դե ինչ, ողջույն սիրելի որովայն, մենք միասին շատ բաների միջով ենք անցել, շնորհակալ եմ քեզ»,- մեկնաբանել է նա լուսանկարները։
Էշլին ամուսնացած է արդեն 10 տարի, նրա ամուսինը վիդեո-օպերատոր Ջասթին Էրվինն է: Զույգն այժմ ունի երեք երեխա։