78-ամյա ամերիկացի սուպերմոդել Լորեն Հաթոնը կիսամերկ լուսանկարվել է Harper’s Bazaar ամսագրի շապիկի համար։ Հաթոնը կեցվածք է ընդունել պիջակով և Gucci-ի վանդակավոր տաբատով, իսկ կերպարը լրացրել է Tiffany & Co. ոսկե վզնոցով։
Մյուս կադրերում նա կեցվածք է ընդունել Ralph Lauren-ի սպիտակ վերնաշապիկով և Jil Sander-ի բաճկոնով։ Լուսանկարներն արվել են լուսանկարիչ Քաս Բիրդի կողմից։
Ամսագրին տված հարցազրույցում մոդելն ասել է, որ բացասաբար է վերաբերվում կոսմետոլոգիային՝ կոսմետոլոգին այցելելուց հետո նրա դեմքը շատ է փոխվում։
Կան մարդիկ, որոնց հիմա նայելը շատ դժվար է իմ համար։ Նրանց դեմքերը բոլորովին տարբերվում են նրանց դեմքերից, ում հետ ես ծանոթ էի,- ասել է ամերկուհին: