Արդյո՞ք ժամանակավոր դիետաներն արդյունավետ են քաշի կորստի համար
Advertisement 1000 x 90

Արդյո՞ք ժամանակավոր դիետաներն արդյունավետ են քաշի կորստի համար

Ժամանակավոր դիետաներն էական արդյունք չեն տալիս քաշի արագացված կորստի համար: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները նկարագրվել են New England Journal of Medicine ամսագրում։

Չինաստանի Հարավային բժշկական համալսարանի (SMU) եւ ԱՄՆ-ի Թուլանի համալսարանի հանրային առողջության եւ արեւադարձային բժշկության դպրոցի հետազոտողների միջազգային թիմը փորձի ընթացքում հետեւել է 139 գեր կամավորի:

Հետազոտողները պատահական թվով մարդկանց են ընտրել, որոնց նվազեցված կալորիականությամբ դիետաներ են նշանակվել առավոտյան 8-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: Սննդային սահմանափակումները բաժանվել են նաեւ ըստ սեռի. կանանց թույլատրվել է օրական 1200-ից մինչեւ 1500 կիլոկալորիա օգտագործել, իսկ տղամարդկանց՝ 1500-ից մինչեւ 1800 կիլոկալորիա։

Հետազոտության բոլոր մասնակիցները պարբերաբար չափել են մարմնի քաշն ու ծավալը։

Տարեվերջին պարզվել է, որ սննդի ժամանակավոր սահմանափակմամբ կամավորները միջինում ավելի շատ քաշ են կորցրել, քան փորձի մյուս մասնակիցները, որոնք դա չէին արել, սակայն տարբերություններն էական չէին։ Գիտնականները կարծում են, որ ժամանակով սահմանափակված դիետաները չեն օգնում մարդկանց ավելի արդյունավետ կերպով նիհարել։

med.news.am