Տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող մարդիկ հաճույք են ստանում այլոց զայրույթից:
Մարդիկ ձգտում են նվաստացնել մյուսներին, երբ ինքնավստահ չեն: Գիտափորձին մասնակցողները, որոնց հայտնել են, որ իրենք վատ են հանձնել IQ թեստը, ավելի շատ են խոսել ազգային ու կրոնական նախապաշարմունքներից, քան նրանք, որոնց հայտնել են բարձր արդյունքների մասին:
Միաժամանակ, մարդիկ անկեղծորեն հավատում են, որ ուրիշների հանդեպ իրենց բացասական վերաբերմունքը ոչ մի կապ չունի իրենց ցածր ինքնագնահատականի հետ: Ուրիշներին նավաստացնելն օգնում է վերականգնել սեփական ինքնագնահատականը:
Մարդկանց վարքագծի վրա ազդում են մարմնական զգացողությունները: Օրինակ, կա կայուն ասոցիացիա ծանրության ու «կարեւորության», «լրջության», «ծանրակշիռության» միջեւ: Ավելի լուրջ կհամարվի նա, ում ռեզյումեն կտրամադրվի ավելի ծանր թղթապանակով եւ հակառակը:
Նույն սկզբունքով էլ դաժանության ու հաստատակամության զգացողությունն է մարդկանց ոչ ճկուն դարձնում: Կոշտ աթոռներին նստածներն ավելի անզիջում էին բանակցություններում: Կոշտ մակերեւույթը մարդկանց մոտ հարաբերությունների դժվարության զգացողություն է առաջացնում, իսկ սառնությունը սերտորեն կապվում է միայնության հետ:
Մարդիկ հակված են անբարոյական արարքներ գործել կամ չկատարել ինչ-որ մեկի օգնության խնդրանքը, եթե դրա համար հարկավոր չէ ջանք գործադրել կամ ստիպված չեն մարդու ուղղակիորեն մերժել:
Սակայն մարդկանց մեծ մասն իրեն պահում է՝ «ինչպես հարկն» է, եթե պետք է ինչ-որ մեկի առջեւ որոշում կայացնեն: Օգնության, նվիրատվության կամ ստորագրահավաքի խնդրանքը հազվադեպ են մերժում: