
Երգչուհի, դերասանուհի Մերի Քոչարյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Հատուկ դասարան» սերիալում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Մերին կրում է սպիտակ տոպ, որը համադրել է կանաչ գույնի, ատլասե տաբատի եւ բաճկոնի հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից Մերիի հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցկություն»։