Ռուսաստանում սովորական մեքենաները վերածում են էլեկտրականի
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում սովորական մեքենաները վերածում են էլեկտրականի

Ռուսաստանում բացվել է սովորական մեքենաների շաժիչներն էլեկտրական շարժիչների փոխակերպող առաջին ծառայությունը: Էլեկտրական մեքենաների գերարագ լիցքավորման կայաններ արտադրող Edison Technologies-ը Մոսկվայում բացել է երկրի առաջին ծառայությունը՝ սովորական մեքենաները էլեկտրականի վերածելու համար։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը։

Ինչպես պարզաբանել են փորձագետները, գործընթացը բաղկացած է էլեկտրական շարժիչի տեղադրումից, մարտկոցի կառավարման  համակարգի տեղադրումից և միացումից։ Այնուհետև ամբողջ մեքենան կարգավորվում և օպտիմիզացվում է, ներառյալ ABS համակարգը, մեքենայի սրահում ևս որոշ համակարգեր փոխվում են:

Ընկերության տվյալներով՝ սովորական ավտոմեքենան էլեկտրականի վերածելը կտևի 6-8 շաբաթ և կարժենա 1,5 միլիոն ռուբլի։ Այն բավականին էժան է, եթե հաշվի առնենք, որ օգտագործված Tesla Model S 75 էլեկտրամեքենան արժե 3,8 միլիոն ռուբլի, իսկ նույն մոդելի նոր մեքենան՝ 7 միլիոն ռուբլի։