
Սանկտ Պետերբուրգում կիրակի օրը բացել են գրող Սերգեյ Դովլաթովի հիշատակին նվիրված քանդակային կոմպոզիցիա, որը տեղադրվել է այն տան մոտ, որտեղ գրողը ապրել է 34 տարի:
Սերգեյ Դովլաթովի 2,2 մ բարձրության բրոնզե արձանը՝ կանգնած բաց դռների մեջ, տեղադրել են Ռուբինշտեյնի 23 շենքի ճակատային կողմի մայթին, որի ձախ կողմում 2007 թվականին տեղադրվել է նրան նվիրված հուշատախտակ, հայտնում է RIA Novosti-ն: