Տնական տրյուֆելներ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
- Սպիտակ շոկոլադ – 110 գ
- Յոգուրտ (առանց շաքարավազի) – 80 մլ
- Ելակ – 2 հատ
- Շաքարի փոշի կամ շաքարավազ՝ թավալելու համար
Պատրաստման եղանակը
- Սպիտակ շոկոլադը մանրացնել և հալեցնել:
- Շոկոլադին ավելացնել յոգուրտը, խառնել և ստացված զանգվածը մեկ ժամ դնել սառնարանի մեջ:
- Ելակը կտրատել:
- Շոկոլադե զանգվածից փոքր գնդիկներ ձևավորել:
- Կենտրոնում ելակ դնել, ծածկել շոկոլադե խառնուրդով: Տրյուֆելները թավալել շաքարավազի մեջ, սառեցնել մեկ ժամ սառնարանում և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը