Պլյուս-սայզ մոդել Էշլի Գրեմը շատ անկեղծ է իր երկրպագուների հետ: Նա իր ամբողջ հղիության ընթացքում ցուցադրել է, թե ինչ դժվարությունների է առերեսվել, իսկ ավելի ուշ՝ ծննդաբերելուց հետո նա տեղադրել էր լուսանկար իր ինստագրամյան էջում՝ ցուցադրելով իր մարմնի կրած հետծննդաբերական փոփոխությունները։
Նախօրեին մոդելը իր ինստգրամյան էջում հրապարակել է լուսանկար, որտեղ կերակրում է զույգ երեխաներին: Երկրպագուները բաժանվել են երկու խմբի, որից մեկը անվանում է այս նկարը «իսկական կնոջ ուժը», իսկ մյուս մասը պնդում է, որ սա այնքան անձնական պահ է, որ պետք է մնար միայն մոր և երեխաների միջև։