Oscar de la Renta ապրանքանիշը ներկայացրել է հաջորդ՝ 2023 թվականի գարուն-ամառ սեզոնի հարսանյաց հավաքածուն։ Եվ մենք պատրաստ ենք նրան սեր խոստովանել հենց առաջին կադրերից։
Հավաքածուի հեղինակները բրենդի համաստեղծագործական տնօրեններ Լաուրա Քիմն ու Ֆերնանդո Գարսիան են, ովքեր ոգեշնչվել են իրենց իսկ աշնանային հավաքածուից: Բացի այդ, հավաքածուում կնկատեք հղումներ Ֆլորենցիայի ճարտարապետությանը և մարմարե հատակներով քաղաքային պալատներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը