Հայտնի սեքսապաթոլոգը խոսել է ինտիմ կյանքում տարիքային սահմանափակումների մասին
Advertisement 1000 x 90

Հայտնի սեքսապաթոլոգը խոսել է ինտիմ կյանքում տարիքային սահմանափակումների մասին

Ռուս հայտնի սեքսապաթոլոգ և հոգեթերապևտ, սեքսոլոգների պրոֆեսիոնալ ասոցիացիայի նախագահ, Պրոֆեսիոնալ հոգեթերապևտիկ լիգայի լիիրավ անդամ Եվգենի Կուլգավչուկը խոսել է ինտիմ կյանքում տարիքային սահմանափակումների մասին։

«Անձնագրում նշված թվերը չեն ազդում նրա վրա, թե մարդը կարող է սեռական հարաբերություն ունենալ, թե ոչ։ Սակայն, իհարկե, մտերմության հարցում կան առանձնահատկություններ և տարիքային ճշգրտումներ։ Ինչ էլ որ լինի, եթե կանոնավոր կերպով կանխարգելիչ հետազոտություն և սեռական խանգարումների կանխարգելման կուրս եք անցնում՝ ներառյալ ֆիզիոթերապիան և դեղերի ընտրությունը, կարող եք երկար ժամանակ «մնալ ջրի երեսին», – ասել է մասնագետը։

Կուլգավչուկը նշել է, որ սեռական ակտիվությունն առաջին հերթին ֆիզիկական և էմոցիոնալ գործունեություն է։ «Ուստի, եթե, օրինակ, ձեր սրտաբանը կտրականապես ձեզ խորհուրդ չի տալիս ավելորդ հոգե-հուզական և ֆիզիկական լարում, ապա ավելի շատ պետք է ձեր սեռական կյանքը լցնեք քնքշությամբ, քան կրքով»,- ասել է սեքսապաթոլոգը։

Զրուցակիցը նշել է, որ 60-ն անց մարդկանց համար կարևոր է սիրային մտերմության մեջ վերահսկել իրենց էքսպրեսիան։

lurer.com